Կանադայի Օնտարիո նահանգի բնակիչը ազգային հանրաճանաչ 《6- ը՝ 49-ից》վիճակախաղում 13.4 մլն կանադական դոլար է շահել (10 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մասին հայտնել է խաղարկությունն իրականացնող OLG ընկերությունը։
Կազմակերպիչների խոաքով՝ շահող թվերն են 11, 15, 32, 34, 44 և 47, բոնուս՝ 3-ը։

Մեկ այլ մասնակից շահել է 1 մլն կանադական դոլար (750 հազար ԱՄՆ դոլար)։
Տվյալ պահին նրանցից ոչ ոք գումարը չի վերցրել։











































