Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Արգենտինայի կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի խրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցի, թե ինչո՞ւ է հատկապես շեշտվում 18-30 տարեկանը, ասաց. «Համաձայնագրի նպատակը հատկապես երիտասարդ մասնագետներին արձակուրդի կամ ուսումնառության ընթացքում դրամ վաստակելու հնարավորություն տալն է: Օրինակ՝ սփյուռքահայ ուսանողը ամառվա 3 ամիսներին այցելում է Հայաստան և նրան վարձատրվող աշխատանքի ընդունելու օրինական հիմքեր մինչ այս չկային»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































