Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցն այսօր հյուրեր ուներ: ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել կառույցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները:
Պատգամավորները նախօրեին գտնվում էին Ջավախքում` մասնակցելու «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը և Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղի՝ Դամալայի օրվա տոնախմբությանը:





































