Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին օրենքների նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ողջունեց, որ կառավարությունը ականջալուր եղավ և հանեց այն խնդրահարույց դրույթը, որի մասին մտահոգություն էին հայտնում և՛ իրենք, և՛ ոլորտի ներկայացուցիչները. «Օտարերկրյա դուստր կազմակերպություններին նույն արտոնությունները տալ, ինչ տեղական սկսնակ ընկերություններին»:
«Ցավոք, մեր մյուս առաջարկությունը չընդունվեց, ինչը կարող էր դրական մեսիջ լինել, որ ՏՏ-ն մեզ մոտ առաջնահերթություն է: Դա գործողության ժամկետն է: Լավ կլիներ հանրությանն ուղերձ հղել, որ բարձր տեխնոլոգիաները լինելու են մշտապե՛ս կառավարության ուշադրության կենտրոնում, ոչ թե առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում:










































