Իսպանիայի ազգային հավաքականի նորաթուխ ֆուտբոլիստ Դիեգո Կոստան հայտարարել է, որ ուրախ է հավաքականի հրավեր ստանալու համար: Ինչպես նաև, հարձակվողը գնահատել է իրենց մոտակա մրցակից Իտալիայի հավաքականին, որի հետ Մադրիդում մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն:
«Ես շատ ուրախ եմ, որ հավաքականից հրավեր եմ ստացել,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Footbal Italia-ն: -Իտալիայի դեմ խաղը յուրահատուկ է մի շարք պատճառներով: Առաջին հերթին դա առաջին խաղը կլինի, որ ես դաշտ դուրս կգամ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով, իսկ երկրորդ՝ խաղը կայանալու «Աթլետիկո»-ի «Վիսենետե Կալդերոն» մարզադաշտում: Իտալիան իդեալական մրցակից է աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար: Վստահ եմ, որ մեր մրցակիցը կպայքարի աշխարհի գավաթի համար»:








































