«Մաքդոնալդս»-ի հաճախորդը դատի տվել արագ սննդի ռեստորանների ցանցին`պահանջելով 1.5 մլն դոլար, քանի որ պատվերի հետ իրեն ընդամենը մեկ անձեռոցիկ են տվել: Այս մասին գրում է Mail Online-ը:
Վեբսթեր Լուկասը պնդում է, որ այդ միջադեպի պատճառով ստացած «հոգեբանական ծանր վնասի» և «հուզական խանգարման» պատճառով այժմ ինքն ի վիճալի չէ աշխատել: Դատական պարզաբանումների պատճառ է դարձել Կալիֆոռնիայում հունվարի 29-ին «Մաքդոնալդս» սննդի կետերից մեկի մենեջերի հետ վեճը:
Սկանդալը ծագել է, երբ Լուկասը բողոքել է, որ բուրգերի հետ ընդամենը մեկ անձեռոցիկ է ստացել: Աֆրոամերիկացի Վեբսթեր Լուկասն ասում է, որ մենեջերից ռասիստական բնույթի վիրավորանքներ է ստացել, երբ հետ է վերադարձել՝ անձեռնոցիկ խնդրելու:
«Մաքդոնալդս»-ի պաշտոնական ներկայացուցիչները միջադեպի կապակցությամբ մեկնաբանություններ չեն տվել:







































