Շրի Լանկայում 8 պայթյունի հետևանքով զոհեր թիվը հասել է 262-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Պայթյունների հետևանքով 450 մարդ է տուժել։

Նշվում է, որ զոհերի թվում մասնավորապես կան Ճապոնիայի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Մարոկոյի, Բանգլադեշի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Զատկի պատարագի ժամանակ Շրի Լանկայի հյուրանոցներում և եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։







































