«Գահերի խաղեր»-ի 8-րդ եթերաշրջանի երկրորդ սերիան հրապարակվել է համացանցում, գրում է The Insider-ը։
«Գահերի խաղեր»-ի որոշ երկրպագուներ պատահամբ հասանելիություն են ձեռք բերել դրա նոր եթերաշրջանի 2-րդ սերիայի նկատմամբ՝ 1-ինը դիտելուց հետո։ Դա տեղի է ունեցել Գերմանիայում՝ Amazon Prime-ից «արտահոսքի» պատճառով։
Reddit-ի օգտատերերը հայտնել են երկրորդ սերիան դիտելու հնարավության մասին՝ մինչև HBO-ով հրապարակվելը։







































