Կանադայի Տորոնտո քաղաքի բնակչուհի Էմիլի Քրիստին իր հմայքով և գեղեցկությամբ նվաճել է ոչ միայն երկինքը, այլև հազարավոր մարդկանց սրտերը:
Քրիստին 31 տարեկան է, և վերջին ութ տարիները նա նվիրել է թռիչքներին՝ որպես երկրորդ օդաչու:
Աղջիկը թռչում է Dash 8-Q400 ինքնաթիռով, շաբաթական 12-16 չվերթ է իրականացնում և պարզապես խենթանում է իր մասնագիտության համար: Այս ժամանակահատվածում Էմիլին հասցրել է լինել մոլորակի տարբեր վայրերում:
Աղջիկն իրեն համապատասխան մասնագիտություն է ընտրել, քանի որ ինչպես ավիացիան, այնպես էլ ճանապարհորդությունը նրա կիրքն են հանդիսանում:
Իսկ շնորհիվ աշխատանքի և հոբբիների գեղեցկուհին նաև հայտնի է դարձել Instagram-ում: Արդեն 39 հազար մարդ սոցցանցում հետևում է նրա արկածներին: