Դերասան Ուիլ Սմիթը Instagram-ում հայտարարել է «Վատ տղաները» ֆիլմի երրորդ մասի նկարահանման ավարտի մասին:
«Նկարահանումն ավարտվեց»,- գրել է Սմիթը:
Նա մեկնաբանությանը կցեց նաև ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի` Մարտին Լոուրենսի հետ լուսանկարը:
«Վատ տղաները» ֆիլմի նկարահանումը տևեց մոտ երեք ամիս: