Կիևի վեցերորդ վարչական Վճռաբեկ դատարանը մերժեց քվեարկության նախօրեին Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը հանելու դիմումը: Ոչ մի անօրինական գործողություն նրա կողմից չի նկատվել: Լսումների ուղիղ հեռարձակումը ցուցադցվել է YouTube-ում, գրում է Lenta.ru-ն:
Արդյունքում դատարանը մերժեց պահանջը:
Դիմումը ներկայացրել էր Անդրեյ Հիլկոն՝ «Ուկրաինայի բաժնետերերի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից: Նա պահանջել է չեղյալ համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թեկնածուի գրանցման մասին, հղում անելով սոցիալական ցանցերում նրա գրառումներին՝ իբրև ընտրակաշառք տալու ապացույցների: