Նայարիտի մեքսիկական հանգստյան գոտում մուրենները հարձակվել են մի խումբ զբոսաշրջիկների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարձակման հետևանքով տուժել է 15 մարդ:
Հարթակը պարզաբանում է, որ ջրում հանգստացող զբոսաշրջիկները չափազանց ցավոտ խայթոցներ են ստացել ոտքերի հատվածում և հոսպիտալացվել են:
Ենթադրվում է, որ մուրեններին վախեցրել է զբոսաշրջիկների առաջացրած՝ ջրի տատանումները: Լողափը ժամանակավորապես փակ է։