Ռուս զինվորականները հարձակվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի վրա: Ուկրաինական նավատորմի շտաբն ու բազան գտնվում են Սևաստոպոլում: Այս մասին հայտնում է BlackSeaNews-ի գլխավոր խմբագիր Անդրեյ Կլիմենկոն:
«Հենց նոր ստացվեց տեղեկություն Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի սպայից այն մասին, որ ռուս զինվորականները հարձակվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի վրա: Հաղորդվում է, որ ռուսական հատուկ նշանակության ջոկատի գործողություններն իրականացվում են Սևաստոպոլի ՆԳՆ աջակցությամբ»,- հայտնել է գլխավոր խմբագիրը պարբերականի կայքում:
Ավելի վաղ Ուկրաինայի Սահմանային ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի սևծովյան նավատորմի զինծառայողները փորձել են արգելափակման մեջ դնել Ուկրաինայի ծովային սահմանները պահպանող սահմանապահներին:










































