Ավելի քան 200 ներգաղթյալներ Աֆրիկայից կարողացել են ներխուժել իսպանական Մելիլա ինքնավար քաղաք, որը տեղակայված է Աֆրիկայի ափին: Նրանցից շատերը վնասվածքներ են ստացել՝ անցնելով սահմանային պատնեշների վրայով՝ հաղորդում է BBC-ն:
Իսպանիայի իշխանությունների փոխանցմամբ՝ ներգաղթյալները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանց կարտաքսեն Իսպանիայի տարածքից:
Ավելի վաղ յոթ ներգաղթյալ խորտակվել էին՝ փորձելով հասնել իսպանական Սեուտա քաղաք, որը տեղակայված է Մարոկկոյի հյուսիսային ափին:










































