Ռեկորդակիր կին օդաչու և տիեզերագնացության փորձարկումներին մասնակցելու կանանց իրավունքների պաշտպան Ջերի Քոբը մահացել է Ֆլորիդայում, 88 տարեկանում: Այս մասին հաղորդում է Space.com- ը:
Քոբը տիեզերագնացության ասպարեզում պատրաստվածություն անցած առաջին կին օդաչուներից մեկն է։ Նա արագընթացության մեծաքանակ ռեկորդների հեղինակ է և «Մերկուրի 13» նախագծի կազմակերպիչը։
Քոբն այդպես էլ տիեզերքում չհայտնվեց։ Ընտրության վերջին փորձը նա նախաձեռնել է 77 տարեկանում։








































