Մի խումբ պետմեղադրողներ Խարկով քաղաքի Կիևի շրջանային դատարանում «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիայի գործով հերթական նիստում հրաժարվել են Յուլյա Տիմոշենկոյի դեմ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներից: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Հաղորդվում է, որ այդ մասին դատական նիստի սկզբում հայտարարել է դատախազ Լյուդմիլա Պետրովսկային: «Գործով հավաքված ապացույցները չեն հաստատւմ Տիմոշենկոյի մեղքը ողջ ծավալով»,- ասել է նա:
Նա նշել է, որ գործով նոր ապացույցների հավաքման հնարավորությունները սպառված են:
2011-ի հոկտեմբերին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործ էր հարուցել Տիմոշենկոյի դեմ՝ կորպորացիայի պարտքերն Ուկրաինայի բյուջե տեղափոխելու համար:









































