Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: Վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Հաճախորդներին խաբում են. դրսից ներկրվող հավերը հալեցնում են և տեղականի տակ վաճառում, ինչի հետևանքով մեր տնտեսվարողները զգալի կորուստներ են կրում»,- թեկնածուին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը և հավելեց, որ առանց այն էլ մեր շուկան չենք կարողանում ծախսել:
Մանրամասները՝ տեսանյութում:










































