Միլանի «Ինտեր»-ի սեփականատեր Էրիկ Տոհիրը ցանկանում է կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ին վերադարձնել ակումբ:
Ներկայումս հարձակվողը հանդես է գալիս Լոնդոնի «Չելսի»-ում, իսկ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:
32-ամյա հարձակվողը դիտարկում է «Ինտեր» վերադառնալու տարբերակը, որի կազմում Չեմպիոնների Լիգայի գավաթակիր է դարձել Ժոզե Մոուրինյոյի՝ ակումբը գլխավորելու ժամանակահատվածում:
«Ներաձուրիներ»-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Էտո՛Օ-ի գործակալ Կլաուդիո Վիգորելիի հետ:










































