Saturday, 13 06 2026
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին

Տուժողները ցմահ ազատազրկում են պահանջում Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրած Լեդի Հակոբի եղբորորդու համար

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ստեփան Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու և ֆինանսավորելու համար Ստեփան Հակոբյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 15 տարի ազատազրկման:

Ամբաստանյալ Ստեփան Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանն այսօր ներկայացրեց բողոքը, ըստ որի՝ ամբաստանյալ Հակոբյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանը սահմանել է անհամաչափ մեղմ պատիժ, հաշվի չեն առնվել, որ հանցագործությունը հանրային մեծ վտանգավորություն ունի, տվյալ հանցավոր արարքը ծանր հետևանքներ է ունեցել, տուժողի ընտանիքը զրկվել է միակ կերակրողից:

Տուժող կողմը պահանջում է պատժի մասով բեկանել դատավճիռը, Ստեփան Հակոբյանի նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:

Ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը սկսեց ներկայացնել իր ծավալուն վերաքննիչ բողոքը: Պաշտպանի համոզմամբ՝ առաջադրված մեղադրանքը նախաքննական մարմնի կողմից չի հիմնավորվել: Եվ չհիմնավորված մեղադրանքի պայմաններում Ստեփան Հակոբյանին դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Ո՛չ ապացույցների համակցությամբ, ո՛չ գոնե մեկ լիարժեք ապացույցով հիմնավորված չէ Ստեփան Հակոբյանի մեղքը՝ ըստ Երեմ Սարգսյանի, ով ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել էր անպարտ ճանաչել ու արդարացնել Ստեփան Հակոբյանին, վերացնել խափանման միջոց կալանավորումը և նրան անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճում:

Սեդրակ Զատիկյանի սպանության փաստով քրեական գործը հարուցվել է 2006 թվականի հունիսի 22-ին:

Այս գործով 2007 թվականին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել Արթուր Հովհաննիսյանը և Լուսինե Ղևոնդյանը:

Պաշտպան Սարգսյանն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանն անհիմն կերպով մերժել է մեղադրող Մարուխյանի նկատմամբ իր հայտնած բացարկի միջնորդությունը, մինչդեռ դատախազ Մարուխյանն աչք էր փակել նախաքննական բոլոր օրինախախտումների վրա:

Քրեական գործում չկա հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու վերաբերյալ օրինական թույլտվություն: Վերծանումները տրամադրվել են ոչ թե դատարանի որոշմամբ, ինչը նախատեսված է օրենքով, այլ նախաքննական մարմնի պահանջով՝ «կարիքն առաջանալու պատճառով»:

Մեղադրանքի հիմքում կարող են դրվել այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել միայն օրենքի պահանջներին համապատասխան:

Պաշտպանը նշեց, որ քրեական գործով բոլոր վերծանումներն ստացվել են օրենքի խախտմամբ, դրանք որպես ապացույց անթույլատրելի են՝ «թունավոր ծառի պտուղների» սկզբունքով:

Մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանին հակադարձել է, թե Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն այդ կապակցությամբ ավելի ուշ է կայացվել, քան այս գործով հեռախոսային վերծանումների պահանջումն է եղել նախաքննական մարմնի կողմից:

Դատարանը հետաձգել է այդ ապացույցների անթույլատրելիության մասին պաշտպանի միջնորդության քննարկումը, և պաշտպանի համոզմամբ արդեն պարզ էր, որ խորհրդակցական սենյակում իր միջնորդությունը մերժվելու է:

Պաշտպանը եզրակացրել է, որ դատարանը բավարար չափով անաչառ չի եղել: Ստեփան Հակոբյանի նկատմամբ դատավոր Պետրոսյանը պաշտպանի համար ակնհայտ կանխակալ վերաբերմունք է դրսևորել:

Նույն դատավորի նախագահությամբ է ավելի վաղ՝ 2007 թվականին իրականացվել Զատիկյանի սպանության գործով մեղադրված Առուշանյանի ու մյուսների դատավարությունը, իսկ այդ գործով դատավճռի մեջ նույն դատավորն արդեն իսկ ընդունել է մեխանիզմը, ըստ որի՝ Ստեփան Հակոբյանն է եղել Զատիկյանի սպանության պատվիրատուն ու սպանության դրդիչը: Այսպիսով, ըստ պաշտպանի, դեռ տարիներ առաջ նույն դատավոր Պետրոսյանի կողմից կոպիտ կերպով խախտվել է Ստեփան Հակոբյանի անմեղության կանխավարկածը:

Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ պաշտպանի, անհավասար պայմաններ է ստեղծել մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար՝ առավելությունն ակնհայտորեն տալով առաջին կողմին:

Դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը դատավարության կողմերի համար տեսանելի չի եղել, ինչպես պահանջվում է Եվրադատարանի նախադեպային որոշումներով:

Նախագահող Տիգրան Պետրոսյանի դեմ՝ անկաշկանդ, անկողմնակալ ու անաչառ չլինելու հիմքով, պաշտպան Երեմ Սարգսյանի հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:

Իսկ դատավորի կողմնակալ ու կաշկանդված լինելը, ըստ պաշտպանի, լիովին արտացոլվել է Ստեփան Հակոբյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռում:

Դրա ապացույցներից է այն, որ այդ դատարանը մեղադրանքի հիմքում դրել է անթույլատրելի ապացույցներ, ինչպիսիք են հեռախոսային վերծանումները: Ուրեմն՝ դատարանն ընդունելի է համարել, որ անձի հեռախոսային խոսակցությունները նախաքննական մարմնի կողմից կարող են ստացվել օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից այնքան էական, ակնհայտ ու կոպիտ խախտումներ են թույլ տրվել, որ պաշտպանը դիմել է Արդարադատության խորհուրդ և արդարադատության նախարարին՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու համար:

Պաշտպանի հիմնավորումները բավական ծավալուն էին, նա միջնորդեց այսօրվա նիստը հետաձգել՝ ասելով, թե հիմնավորումների շարունակությունը կներկայացնի հաջորդ նիստին:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում