Բրիտանացի դերասան Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, որը «Գահերի խաղեր»-ում մարմնավորել է Բրան Սթարքին, Ջիմի Քիմելի շոուի հյուրն է դարձել։ Խոսքը հիմնականում եղել է սերիալի եզրափակիչ եթերաշրջանի մասին։
Հաղորդավարը հարցրել է, թե ինչում է նրա թափանցիկ և հոգեցունց հայացքի գաղտնիքը։ Պատասխանը պարզ էր և տխուր։
«Ես ինքս էլ կարող եմ այդպիսի հայացքով նայել, սակայն նկարահանման հրապարակում ես միանգամայն կույր եմ։ Ժապավենում ես ակնոցներով կամ կոնտակտային լինզաներով չեմ»,-ասել է Այզեքը։
Նրա խոսքով՝ մի անգամ դերասանուհի Սոֆի Թյորները (Սանսա) հարցրել է դերասանին, թե ինչպես է կարողանում մարդկանց «ներսը» նայել։
«Ես պարզապես չեմ տեսնում քեզ»,-ասել է դերասանը։