Ռուսաստանի նախարարների կաբինետը հաստատել և որոշել է նախագահի ստորագրմանը փոխանցել Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը՝ հաղորդում է կառավարության կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ պայմանագիրը նախատեսում է կողմերի միջև սահմանել բարենպաստ ռեժիմ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրման, շահագործման, արդիականացման ոլորտներում:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը վավերացրել է դեկտեմբերին: