Tuesday, 14 05 2024
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն

Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը հասունացել էր. քննարկվել են հրատապ հարցեր

Այսօր կառավարությունում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակով է կազմակերպված եղել հանդիպումը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց. «Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն է եղել, մասնավորապես անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, նաև տնտեսական բլոկի հարցեր են քննարկվել, բնականաբար զրուցել են նաև «Արարատցեմենտի» շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակի մասին: Բացի դրանից՝ խորհրդարան – կառավարություն գործակցության հնարավոր տարբերակների վերաբերյալ հարցեր են քննարկվել: Հանդիպումը, ինչի մասին վկայել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, եղել է կառուցողական, բարեկամական և խիստ արդյունավետ:

Տեղյակ չեմ՝ ում նախաձեռնությամբ է կազմակերպվել հանդիպումը, սակայն օրակարգում ընդգրկված հարցերը հրատապ են եղել, և քննարկման անհրաժեշտություն էր առաջացել: Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը հասունացել էր»:

Վերջին օրերին ԲՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցին ակնարկներ, որ թիրախավորվել են Գ. Ծառուկյանի բիզնեսները: Իվետա Տոնոյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ Գ. Ծառուկյանի բիզնեսները պարբերաբար ստուգվել և ստուգվում են. «Այդ ստուգումները այս կամ այն ժամանակահատվածում որոշակի ակտիվությամբ են դրսևորվում՝ միգուցե ինչ-որ գործընթացներով պայմանավորված: Ես օրեր առաջ հանդես եմ եկել հայտարարությամբ, որ հետաքրքիր զուգադիպությամբ «Առինջ մոլում» և «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գազալցակայաններում ստուգումները շատ ակտիվացան այն ժամանակահատվածում, երբ պարոն Ծառուկյանը հանդես եկավ քննադատությամբ՝ կառավարության գործունեության հետ կապված՝ մասնավորապես նշելով, որ կառավարության ներկայացուցիչների 97 տոկոսը կոմպետենտ չէ իր գործառույթների իրականացման հարցում, և դրան հաջորդեցին մեծամասշտաբ ստուգումները: Խոսքն ամենևին ստուգումներ անցկացնելու մասին չէ, այլ անցկացման ձևի: Շուրջ 50 օպերատիվ հետախուզության վարչության սև բաճկոններով աշխատակիցներ հայտնվում են տոնավաճառում աշխատանքի թեժ ժամին և ոչ միայն խաթարում բնականոն աշխատանքային ռեժիմը, այլ նաև բարոյահոգեբանական առումով մթնոլորտում տագնապ ու լարվածություն առաջացնում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում