Բրիտանացի դերասանուհի Մայա Լեսիա Նեյլորը, ով մանուկ հասակում նկարահանվել է Ամպամած ատլաս ֆիլմում, մահացել է 16 տարեկան հասակում։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։
A&J Management ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ Մայա Լեսիա Նեյլորը մահացել է ապրիլի 7-ին։
Հայտնի է, որ աղջիկը ուշագնաց է եղել և այլևս ուշքի չի եկել։ Դեպքը քննվում է ոստիկանության կողմից։