Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Ինչպես իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ՀՀ քաղաքացին գտնվում է «Վեոլիա ջուր» գիգանտ ընկերության և ինչ-որ լաբորատորիայի արանքում. «Այս պարագայում ես կրկնում եմ՝ նախկինում ՀԾԿՀ-ն պասիվ, կրավորական կեցվածք է ընդունել և չի պաշտպանել ՀՀ քաղաքացու շահը»:
Նա հարց բարձրացրեց՝ 20 տարվա ջրաչափը կարո՞ղ է ճիշտ հաշվարկել, կարո՞ղ է ենթարկվել մեխանիկական կորոզիայի, թե՞ ոչ. «Եթե կարող է, «Վեոլիա ջուրը» ճի՞շտ է, որ տուգանում է այդ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: