Tuesday, 14 05 2024
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է

Դասական հեղափոխության դեպքում պարոն Բաղրամյանը ոչ թե այստեղ, այլ ուրիշ տեղ նստած կլիներ. Արման Բաբաջանյան

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում նախ զարմանք հայտնեց, որ «Էլեկտրիկ-Երևան»-ին մասնակցած պատգամավորները շատ պասիվ հանդես եկան:

Նրա խոսքով՝ թավիշը մի քիչ շատ է. «Եթե հեղափոխությունն ընթանար հեղափոխության դասական կանոններով՝ Գարեգին Բաղրամյանն այստեղ չէր լինի, ուրիշ տեղ նստած կլիներ հավանաբար»: Արման Բաբաջանյանը հավելեց. «Շատ ռիսկային եմ համարում ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի պաշտոնավարումը»:

Պատգամավորն ընդգծեց՝ ավելի քան 2 տասնամյակ այս հանձնաժողովը եղել է գործադիր իշխանության կցորդը և դակել է քաղաքական որոշումների արդյունքում կայացած սակագնային որոշումները. «Մենք տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչպես է հանձնաժողովը կատարում իշխանության հրահանգները՝ հատկապես մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունների սակագների որոշման ժամանակ»:

Դիմելով Գարեգին Բաղրամյանին՝ նա ասաց. «Դուք 15 տարի կարևոր պաշտոններ եք զբաղեցրել ՀԾԿՀ-ում, և մենք գեթ մեկ անգամ չենք լսել ձեր անկախ տեսակետը, ձեր ցասումն ու անհամաձայնությունը անգամ այն ժամանակ, երբ քաղաքացիներ էին դաժան ծեծի ենթարկվում ձեր իսկ կայացրած սակագների պատճառով: 15 տարիների ձեր հնազանդ աշխատանքից հետո հիմա դուք կկարողանա՞ք այդ հանձնաժողովը անկախ ղեկավարել և պաշտպանել ձեր մասնագիտական կարծիքը, եթե այն նույնական չլինի կառավարության կամ ներդրողների կարծիքի հետ: Ես խիստ կասկածում եմ, որ դուք կկարողանաք, պարոն Բաղրամյան. կոմֆորմիստ մարդն ինչպե՞ս կարող է անկախ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ապահովել այդ կառույցի անաչառությունը»:

Արման Բաբաջանյանը հարցեր հնչեցրեց՝ ակնկալելով եզրափակիչ ելույթում Գարեգին Բաղրամյանի պատասխանները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում