Լոս Անջելես շրջանի իշխանությունները երեկ Գլենդոր ու Ազուսա քաղաքների 2 հազար տների բնակիչների կոչ են արել պատրաստվել արտակարգ տարհանման՝ կապված սողանքների առաջացման մեծ հավանականության հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կալիֆոռնիայի հյուսիսից Լոս Անջելես է շարժվում ուժեղ քամի, որը, ըստ հիդրոօդերևութաբանների, կարող է դառնալ հորդառատ անձրևների պատճառ ու սողանքներ առաջացնել Սան Գաբրիել լեռան ստորոտին տեղակայված բնակավայրերում:
Ներկայում բնակիչները հրշեջների հետ համատեղ ավազե պարկերով ամրացնում են տների հիմքերը, որպեսզի դրանք հնարավոր լինի փրկել հնարավոր բնական աղետից:










































