Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հիշեցնելով, որ թեկնածուն այս ոլորտում երկար տարիներ աշխատել է որպես պաշտոնատար անձ, հարցրեց. «Աշխատելու եք նախկի՞ն սկզբունքներով»:
Ի պատասխան՝ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ նախ՝ հանձնաժողովի անկախության աստիճանն է պետք բարձրացնել:
Պատգամավորը թեկնածուին առաջարկեց կոպիտ օրինակներով ներկայացնել սակագնային քաղաքականության մեջ իր նախկին դիրքորոշումները և ասել, թե ինչ դիրքորոշում է ունենալու ընտրվելուց հետո:
Մանրամասները՝ տեսանյութում: