Քարոզիչ Աբու Համզա Ալ-Մասրին, ով մեղադրվում է «Ալ-Քաիդա»-ի հետ ահաբեկչական կապերի մեջ և 2012թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայից արտաքսվել է ԱՄՆ, ցանկանում է Նյու Յորքի դատարանում իր շահերը ինքնուրույն ներկայացնել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է նամակում, որը Աբու Համզան ուղարկել է դատավոր Քեթրին Ֆորեսթին:
Քարոզչի խոսքերով՝ իրեն զարմացրել է այն, որ դատավորին մինչև հիմա տեղյակ չեն պահել իր որոշման մասին: Աբու Համզան համոզված է, որ դատական գործընթացում իր ելույթը կհետաքրքրի պատմաբաններին, հետազոտողներին և լրագրողներին:
Ֆորեսթն իր հերթին հաղորդել է, որ մտադիր է Աբու Համզայի ուղերձը քննարկել ուրբաթ նշանակված նախադատական լսումներին: Ամբաստանյալի փաստաբանը և դատախազության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Համզան մեղադրվում է Օրեգոն նահանգում գրոհայինների ճամբար կազմակերպելու և 1998թ. Եմենում 16 պատանդներ վերցնելու գործին մասնակից լինելու մեջ: Նրա գործով դատավարությունը նշանակված է ապրիլի 14-ին:









































