Արևմտյան ռազմական շրջանի տեղակայման փոփոխության մասին հայտարարությունն անհանգստություն է առաջացրել Եվրոպայում այն կապակցությամբ, որ Մոսկվան յուղ է լցնում հարևան երկրում աճող լարվածության կրակի մեջ՝ հաղորդում է The Financial Times-ը:
Սակայն Մոսկվայի՝ Ուկրաինան կորցնելու անհանգստությունը ոչ մի դեպքում իռացիոնալ կախվածություն չէ՝ նշում է պարբերականը:
Սևաստոպոլում ղրիմյան նավահանգիստը կենսական կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար Միջերկրական ծովում և դրա սահմաններից դուրս: Այս փաստը մեկնաբանում է Ռուսաստանի՝ ազդեցությունը վերականգնելու ձգտումը, որը կրճատվել է խորհրդային կայսրության փլուզումից հետո:
Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի ներկայությունը որակեց որպես առանցքային գործոն տարածաշրջանային անվտանգության համար:
Այն բանից հետո, երբ Սիրիայի քաղաքացիական պատերազմը ստիպեց Ռուսաստանին հրաժարվել Տարտուսում ռազմածովային բազան օգտագործելուց, Սևաստոպոլը ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց՝ ասվում է հոդվածում:












































