Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը, ինքն իրենի՞ց

Երեկ Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց այն հարցի շուրջ, որ խորհրդարանը չի կարողանում ամբողջությամբ տնօրինել իր լիազորություններն ու եղած հնարավորությունների ընդամենը տասը տոկոսից է օգտվում։

Իհարկե հնարավոր չէ այս հարցում չհամաձայնել վարչապետի հետ, քանի որ իսկապես Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պառլամենտական կառավարման համակարգի առկայությամբ դեռևս շարունակում է մնալ թույլ ու ոչ ազդեցիկ։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ Հայաստանը դեռևս միայն անունով է պառլամենտական, բովանդակության մեջ այն դեռև շարունակում է պահպանել իր խիստ ընդգծված, հիեարխիկ (աստիճանակարգված), ուղղահայաց և ասիկան բնույթը։ Պառլամենտական համակարգին բնորոշ իշխանության ապակենտրոնացման սկզբունքը դեռևս խորթ հայտնություն է մեր միջավայրում և դրանից ելնելով բացակայում են նաև պառլամենտարիզմին ներհատուկ օրինաչափությունները։

Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պառլամենտարիզմի ավանդույթներ և երբև է որևէ քայլ չի ձեռնարկվել արժեքային այդ համակարգի ներդրման և արմատավորման ուղղությամբ։ Ընդհակառակը՝ վերջին 25 տարիներին գործադիր իշխանությունն ամեն ինչ արել է խորհրդարանի դերը նվազեցնելու և դրան խամաճիկի կարգավիճակ շնորհելու համար։ Ինչպես Ռ․ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար ԱԺ-ն դիտարկվել է որպես հլու-հնազանդ ու մեխանիկական դակիչի կարգավիճակ ունեցող կառույց, որը անշեղորեն պետք է լեգիտիմացնի գործադիրի ցանկացած կամայական որոշում։ Պատահական չէ, որ վերջին երկու տասնամյակներին օրենքի նախագծերի առյուծի բաժինը ներկայացրել է հենց կառավարությունը, իսկ խորհրդարանը աչքի է ընկել բացառիկ պասիվությամբ ու անշարժությամբ։

Արատավոր մոտեցումն այս ավանդույթի ուժ է ստացել և որպես ժառանգություն փոխանցվել հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական թիմին։ Հիմա այստեղ հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանն ու նրա թիմը որևէ քայլ ձեռնարկե՞լ են խորհրդարանի դերը վերարժևորելու և պառլամենտարիզմի ավանդույթներ սաղմնավորելու համար։ Իհարկե այս հարցին չափազանց դժվար է պատասխանել, քանի որ հեղափոխական ուժի պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի է անցել, բայց նախնական դիտարկումների հիմքի վրա կարող ենք արձանագրել հետևյալը․ ո՛չ փորձել են վերաիմաստավորել խորհրդրանի դերը և ո՛չ էլ փորձել են էլ ավելի խորացնել դրա կախվածությունը գործադիր իշխանությունից։ Այսինքն ոչինչ չեն արել, թողել նույն բովանդակությամբ ու էությամբ։

Չեմ կարծում, թե Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են խորացնել օրենսդիր իշխանության խամաճիկային կարգավիճակը, բայց չեմ էլ կարծում, թե նրանք փորձում են ԱԺ-ին դուրս բերել այդ ամոթալի կարգավիճակից։ Պայմանականորեն ասած խորհրդրանի անդեմ կարգավիճակի անփոփոխությունը (status quo) չափազանց ձեռնտու է վարչապետին, քանի որ գոնե այս փուլում նա շարունակում է շարժվել գերկենտրոնացված կառավարման համակարգի պահպանման ճանապարհով։ Իսկ ուժեղ խորհրդարանը ուղղակի մարտահրավեր է սուպերվարչապետական կառավարման համակարգի համար։ Վարչապետն, ամենայն հավանականությամբ, տարվել է այն մտայնությամբ, իբրև թե ինչ-որ փուլում կարողանալու է հրաժարվել կառավարման այս գերկենտրոնացումից։ Բայց չգրված օրինաչափություն է, որ իշխանության գերկենտրոնացումը մշտապես հակվածություն ունի էլի ավելի կենտրոնացման, և եթե կառավարիչները բավարարում են համակարգի այդ բնական պահանջմունքը, ապա հետագայում դառնում են հենց նույն համակարգի գերին։

Վերադառնալով խորհրդարանի հնարավորությունների հիմնախնդրին՝ նշենք, որ օրենսդիր իշխանության լիազորությունների ըստ պատշաճի չկիրառման փաստը հետևանքն է վարչապետի կամքի ու քմահաճույքի։ Փաշինյանն է ցանկացել, որ խորհրդարանը չկարողանա ակտիվ նախաձեռնողականություն դրսևորել, քանի որ սուպեր վարչապետները մշտապես փորձում են տեսնել վերահսկելի ու կառավարելի խորհրդարան։ Իսկ եթե ԱԺ-ն կարողանա կիրառել իր լիազորությունների գոնե 70 տոկոսը, ապա դա լրջագույն մարտահրավեր կլինի գործադիր իշխանության համար։ Վերոհիշյալ մարտահրավերից խուսափելու նպատակով վարչապետը ընտրել է ամենաարդյունավետ մոտեցումը․ տասնամյակներ շարունակվող խամաճիկային կարգավիճակի պահպանում, որը քողարկվում է պառլամենտարզմի պատրանքով և սուր դիսկուրսի ուրվականով, ինչպես նաև ժողովրդավարական ժպիտով, բայց հոգու խորքում ժանդարմի աշխարհայացքով։

Հետաքրքիր է, խորհրդրանի լիազորությունների ամբողջական չօգտագործման մասին հարց բարձրացնելուց առաջ, արդյոք Փաշինյանը մտածո՞ւմ, որ Իմ քայլը խմբակցության նախընտրական ցուցակն անձամբ ինքն է գրել ու ջնջել՝ ցանկում թողնելով միայն լոյալ ու վերահսկելի մարդկանց, որոնց գոնե կեսը չգիտեն, թե ինչ է պառլամենտարիզմը։ Իսկապես Փաշինյանը ինդուլգենցիաների վաճառքով է զբաղվել՝ մանդատ հավատարմության դիմաց սկզբունքով։ Բայց հիմա ումի՞ց է բողոքում, ինքն իրենի՞ց։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում