Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը. «Օպտիմալացումը չի ենթադրում կառավարման համակարգի արդյունավետություն: Դրա համար անհրաժեշտ է ապահովել մի շարք համգամանքներ»:
Նրա խոսքով՝ կրճատումների ժամանակ անհրաժեշտ է իմանալ, թե արդյո՞ք երաշխավորվում է, որ լավագույններն են մնալու. «Երաշխիք չի տրվում, որովհետև ավելի երկար ստաժով մարդն է շարունակելու գործունեությունը, այլ ոչ թե երիտասարդ ու տաղանդավոր անձը»:
Մանրամասները՝ տեսանյութում: