Boeing ընկերությունը մշակել է Black սմարթֆոնը, որը օգտատերերի տվյալների պաշտպանության նպատակներով ի վիճակի է ինքնաոչնչացվել` հաղորդում է koreespondent-ը:
Բացի այդ, սմարթֆոնը կոդավորում է հեռախոսազանգերը: Հեռախոսի պատյանը բացելու ցանկացած փորձ կհանգեցնի սմարթֆոնից տվյալների ոչնչացմանը և շարքից կհանի սարքը:
Առաջին հերթին հեռախոսը նախատեսված է հատուկ ծառայությունների և պետական ծառայողների աշխատակիցների համար, որոնք գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեն:
Չափսերով (5,2х2,7 դյույմ) այն ավելի մեծ է , քանի iPhone-ը, հիմնված է Android օպերացիոն համակարգի վրա, աշխատում է երկու SIM-քարտերով` WCDMA, GSM և LTE ցանցերում:
Ընկերությունը չի հաղորդել Boeing Black-ի արժեքը և շնորհանդեսի օրը: Սմարթոֆնի մշակման համար պահանջվել է երեք տարի:










































