Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՊԵԿ-ն անդրադարձել է Էդմոն Մարուքյանի ելույթին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը:

Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես օրինական ճանապարհով վարելու ուղենիշը, Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քննչական վարչության՝ ՊԵԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությանը և հարկային հանցագործությունների քննության ժամանակ օրինականության սկզբունքի պահպանմանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կողմից մշակվել և հրապարկվել է ուղեցույց «Հարկային հանցագործությունների դեմ պայքարի տասը համաշախարհային սկզբունքները» վերտառությամբ (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf): Ուղեցույցով նախատեսվել են տասը հիմնարար և միջազգային սկզբունքներ, որոնց ապահովումն անհրաժեշտ է հարկային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ սկզբունքների շարքում տեղ են գտել հարկային հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, պատշաճ քննչական մարմիններ ունենալու և այլ սկզբունքներ: Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այդ սկզբունքները և հարկային հանցագործությունների դեմ պայքարի չափանիշները հիմնականում համապատասխանեցրել է դրանց: Ուղեցույցում (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf, 73-77-րդ էջեր) ամրագրված են նաև տեղեկություններ տարբեր պետություններում հարկային հանցագործությունների քննություն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ երկրների մեծ մասում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից: Մասնավորապես` Ավստրիայում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է Հարկային օրենքի կատարումն ապահովող մարմնի (Հարկային ծառայության կազմում գտնվող) և հարկային քննչական ստորաբաժանման կողմից, Ավստրալիայում` Հարկային գործակալության, ֆեդերալ ոստիկանության և քրեական հետախուզության հանձնաժողովի, Կանադայում` Եկամուտների գործակալության, Էլ Սալվադորում` Ներքին եկամուտների վարչության, Գերմանիայում` Լանդերի եկամուտների համար պատասխանատու մարմինների, Հունաստանում` Հանրային եկամուտների անկախ մարմնի, Իսլանդիայում` հարկային հանցագործությունների քննության վարչության, Ճապոնիայում` Ազգային հարկային գործակալության, Մալազիայում` Ներքին եկամուտների խորհրդի, Նիդեռլանդներում` Հարկային և մաքսային վարչակազմի, Սինգապուրում` Ներքին եկամուտների գերատեսչության, Սլովակիայում` հարկային և մաքսային մարմինների և ֆինանսական վարչության, Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Եկամուտների գործակալության, Մեծ Բրիտանիայում` հարկային և մաքսային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ներքին եկամուտների ծառայության կողմից, իսկ հարևան Վրաստանում իրականացնում է ֆինանսների նախարարության կազմում գործող քննչական վարչությունը: Այս ցանկը վկայում է այն մասին, որ հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային, ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է հատուկ մասնագիտացումով:

Բացի այն, որ հարկային հանցագործությունները լրջագույն վտանգ են ներկայացնում տնտեսական կայունության համար, խաթարում են մրցակցությունը, նաև շատ հաճախ հանդիսանում են փողերի լվացմանը նախորդող հանցագործություն, հետևաբար դրանց արդյունավետ քննությունը կարևորագույն նշանակություն ունի:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեում որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի, զուտ վարչաիրավական հարաբերությունները չպետք է քննարկվեն քրեաիրավական դաշտում և չի հարուցվում որևէ քրեական գործ, որտեղ հաղթահարված չեն քրեական գործ հարուցելու շեմերը (օրինակ, երբ զուտ ձևականորեն է առկա 205-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը):

Այսպիսով, վերացվել է նախկինում գոյություն ունեցող արատավոր պրակտիկան: Միաժամանակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բացառիկ դեպքերում ներկայացվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Հարկ ենք համարում նշել նաև, որ քրեադատավարական կառուցակարգը չի կարող գործել կամ չգործել՝ պայմանավորված քննչական գործառույթի այս կամ այն մարմնի կողմից իրականացվելու հանգամանքով:

Պատրաստակամ ենք նաև այն սակավաթիվ գործերով, որոնցով կիրառվել է կալանավորում, գաղտնիության ռեժիմի վերացման պահից, հրապարակել կալանքի կիրառման հիմքերը` արդյունավետ հասարակական հսկողություն սահմանելու նպատակով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում