Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հարցապնդումը վերաբերում էր կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված կրճատումներին և հարակից հարցերին:
Ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ այս մեխանիզմով իրենք փորձել են հասկանալ, թե քանի հազար կամ քանի հարյուր մարդ է կրճատվելու:
Արձագանքելով ֆինանսների նախարարի պատասխաններին՝ Մարուքյանն ասաց. «Սա խոսում է այն մասին, թե ինչ է կատարվում կառավարության ներսում: Դուք ինքներդ չգիտեք, թե ինչ եք ուզում անել, պարոն նախարար: Ընդհանրական բնույթի պատասխաններ եք տալիս, մինչդեռ մենք ակնկալում էինք ձեր հստակ պատասխանը»:
Մարուքյանն ընդգծեց. «Եթե դուք եք սրանով զբաղվում, արդար կլինի, որ վարչապետը ձեզ ազատի պաշտոնից: Պետք է գան նոր մարդիկ, որ վարչապետի տեսլականը առաջ մղեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: