ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ոստիկաններին կփոխանցի 13 հազար ծանր զրահապատ բեռնատարներ, հաղորդում է WND-ն:
Այս ավտոմեքենաներից յուրաքանչյուրը կշռում է շուրջ 20 տոննա, օգտագործում է 50 լ վառելիք 100 կմ համար և արժե կես միլիոն դոլար: Ոստիկանները այս մեքենաները կստանան անվճար` ավելորդ ակտիվներից ազատվելու Պենտագոնի ծրագրի շրջանակներում:
Ենթադրվում է, որ բեռնատարները, որոնք օգտագործվում են մարտական գործողությունների գոտում, կտրամադրվեն ոստիկանության հատուկ ջոկատներին: Սովորաբար այս ստորաբաժանումները օգտագործվում են զինված և վտանգավոր հանցագործներին վնասազերծելու համար:









































