Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Նոր մենաշնորհի մտահոգությամբ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներներ հանդիպել են Վազգեն Մանուկյանի հետ

Փետրվարի 27-ին մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ:

Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով` ոլորտը մենաշնորհային դառնալու միտում ունի, ինչի հետևանքով իրենք կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում պետական համապատասխան գործունեություն իրականացնող կառույցի նկատմամբ և դուրս կմղվեն շուկայից: Նրանք նաև նշել են, որ մասնավոր պահնորդական կազմակերպությունները գործունեություն են իրականացնում դեռևս 1996 թվականից և այսօր արդեն կայացած և լուրջ ընկերություններ են:

Ընկերությունների ղեկավարներն անարդար են համարել «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա պարտադիր բաղադրիչի նախատեսումը, ըստ որի պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպությունները պարտավոր են պայմանագիր կնքել ՀՀ ոստիկանության հետ` նշելով, որ մասնավոր ընկերություններում աշխատող պահնորդները ոչ միայն պետք է տվյալ լիցենզավորված կազմակերպություններում ուսուցման կուրս անցնեն և որակավորման քննություն հանձնեն, այլ նաև առանձին որակավորման ստուգում անցնեն ՀՀ ոստիկանությունում, որից հետո միայն հնարավորություն ստանան իրականացնել պահնորդական գործունեություն: Նրանց համար ընդունելի չէ, որ մասնավոր ընկերությունները, որոնք նաև հարկ են վճարում պետությանը, պարտավոր են նման բարդ ընթացակարգով գործունեություն իրականացնել, մինչդեռ ոստիկանության ռազմականացված ջոկատների համապատասխան աշխատակիցներն ուղղակի պայմանագրով անցնում են աշխատանքի և իրականացնում պահնորդական և թիկնապահական գործունեություն և´ մասնավոր, և´ պետական հատվածներում:

ՀԽ նախագահն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում