Ոստիկանության լեյտենանտ Եվգենի Խարանեկոն, ով անցած տարի ամռանը ծեծի էր ենթարկվել Իվանովոյի շրջանային դումայի նախկին պատգամավոր Թելման Ֆերոյանի որդու կողմից, ազատվել է ծառայությունից առողջական վիճակի պատճառով՝ հաղորդում է շրջանի ՆԳՆ վարչության կայքը:
2013թ. հուլիսի 23-ին Իվոնովոյում ճանապարհա-տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Toyota Land Cruiser և Hyundai Accent մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Վերջինիս ղեկին եղել է Սերգեյ Կատավասովը: Վթարի վայր է ժամանել Կատավասովի խորթ եղբայրը՝ Մամո Ֆերոյանը:
Դեպքի վայր ժամանած տեսուչ Խարանեկոն Ֆերոյանին խնդրել է չմիջամտել: Ի պատասխան Ֆերոյանը հարվածել է նրան և հրել: Խարանեկոն, ընկնելով ասֆալտին, գանգուղեղի վնասվածք է ստացել:









































