«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ով շատերի կարծիքով շուտով հեռացվելու է կատալոնական ակումբից, տրանսֆերային ծրագրեր է կազմում` թիմի խաղաոճում փոփոխություններ կատարելու նպատակով: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` Մարտինոն ցանկանում է հզորացնել «Բարսելոնա»-ի միջին գիծը` ձեռք բերելով Թուրինի «Յուվենթուս»-ի չիլիացի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի տրանսֆերը:
Դա ավելի բազմազան կդարձնի թիմի խաղը և թույլ կտա հաջողությամբ կիրառել խաղի ուժային մոդելը, երբ այդպես պահանջի խաղի ընթացքը:








































