Tuesday, 16 06 2026
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

ՀՀ քաղաքացիների օգուտները ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագրից

Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԵՄ խորհրդարանական խմբի համատեղ ջանքերով այսօր լրատվական միջոցների և քաղաքացիական հասարակության համար կազմակերպվել էր հանրային իրազեկման միջոցառում ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագրի վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ԵՄ-ին ներկայացրեց Հայաստանի ակնկալիքները Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերից:

ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագիրը ենթադրում է պարզեցված ընթացակարգեր կարճաժամկետ մուտքի այցագրերի տրամադրման համար, այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ Շենգենյան երկիր այցի տևողությունը չի գերազանցում 90 օրը 180 օր ժամանակահատվածում:

«Համաձայնագրի ընդունման նպատակն է նպաստել միջմարդկային շփումների ակտիվացմանը, Հայաստանի և Եվրամիության միջև մշակութային, գիտական, տնտեսական և այլ կապերի զարգացմանը: Մեր քաղաքացիների միջև կապերը խթանելու նպատակով Հայաստան ուղևորվելիս ազատվում են վիզայի պահանջներից, այս իրավիճակը տարածվում է նաև մի շարք երկրների վրա, որոնք ԵՄ անդամ չեն:

Մոտ ապագայում նախատեսում ենք սկսել Եվրամիության հետ նոր բանակցություններ՝ շենգենյան վիզայից ազատելու համար»,- ասաց Սերգեյ Մանասարյանը:

Նրա խոսքով՝ վիզաների դյուրացման համար նախատեսվում են դյուրացված ընթացակարգեր, պարզեցվում է ճամփորդության նպատակը, և համաձայնագրի հիմնական առավելությունն այն է, որ մի շարք խմբերի համար այն անվճար է տրամադրվում:

«Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս համաձայնագրի բարեխիղճ կիրառմանը: Հարկ է հիշատակել, որ անհրաժեշտ փաստաթղթերից բացի՝ պետք են նաև լրացուցիչ փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, կեցության ֆինանսական միջոցների համար անհրաժեշտ տեղեկությունները:

Նախատեսում ենք նաև Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ համապատասխան փորձագետների մասնակցությունը»,- ընդգծեց Սերգեյ Մանասարյանը:

Ինչ վերաբերում է ռեադմիսիայի համաձայնագրին, որը մենք ամբողջովին անվանում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագիր, ապա Մանասարյանը նշեց, որ այն կոչված է կանոնակարգելու այն անձանց վերադարձը, որոնց՝ ԵՄ անդամ տարածքում գործելու, բնակվելու պահանջները չեն բավարարվում. «Համաձայնագրով դյուրացվում է այդպիսի անձանց հետընդունումը Հայաստան»:

Ի դեպ, արտոնյալ կատեգորիաների անձինք անվճար վիզա կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե ողևորությունը հստակ կապված է տվյալ երկրում որևէ աշխատանք իրականացնելու հետ:

Ինչ վերաբերում է լրագրողների ելումուտին ԵՄ անդամ որևէ երկիր, ապա եթե նրանք ներկայացնեն իրենց աշխատավայրից անհրաժեշտ փաստաթուղթ այն մասին, որ իրենք գնում են աշխատելու և ոչ՝ հանգստանալու, ապա, իհարկե, նրանց համար կգործի վիզային ռեժմի դյուրացված տարբերակը:

ՀՀ քաղաքացիների համար նոր կանոններից բխող օգուտները հետևյալն են. վիզաների տրամադրման մասին որոշումների կայացման ընթացակարգն ավելի արագ է, որոշումը կայացվում է վիզայի համար պահանջվող ընդունելի դիմումի և հիմնավորող փաստաթղթերի ստացման ամսաթվից տասն օրվա ընթացքում: Այս ժամկետը, սակայն, կարող է հետաձգվել մինչև երեսուն օր՝ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում:

Բացի այդ՝ վիզաների վճարը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ավելի ցածր է՝ 35 եվրո՝ 60 եվրոյաի փոխարեն, իսկ որոշ խմբերի համար, ինչպես արդեն նշվեց՝ անվճար: Դիմումի գործընթացն էլ ավելի հեշտ է քաղաքացիների մի շարք խմբերի համար, ովքեր պետք է ներկայացնեն իրենց ճանապարհորդության նպատակը հիմնավորող ավելի քիչ փաստաթղթեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում