Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Այժմ քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց. «Արդյո՞ք Հայաստան վերադառնալու ձեր նախապայմանը մեր դրական քվեարկությունն է, թե՞ դուք որոշել եք վերադառնալ ՀՀ՝ այստեղ ծավալելու գիտական գործունեություն»:
Ի պատասխան՝ Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը որոշել էր վերադառնալ Հայաստան հեղափոխությունից հետո, սակայն արդարադատության նախարարությունը մերժել է հասարակ փորձագետ աշխատելու նրա խնդրանքը. «Սա իմ երկրորդ հնարավորությունն է: Եթե չստացվի նաև այս տարբերակը, չեմ բացառում, որ ապագայում այլ հնարավորություններ չեն ստեղծվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































