Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարեց. «Միգուցե մենք կարիք ունենք, այսպես ասած, reset անելու մեր խորհրդարանը, այսինքն՝ վերագործարկելու, մի հատ էն հին կաղապարներից դուրս գալու»։
Նրա խոսքով՝ թեև պարտավոր են ֆորմալ առումով հետևել կանոնակարգին, բայց գուցե կարող են նույն կանոնակարգին չհակասող ոչ ֆորմալ կառույցներ ստեղծել ու մինչ նախագիծը կառավարություն ուղարկելը՝ քննարկել ԱԺ պատգամավորների շրջանում։
Նրան արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու ասաց, որ այդպիսի մի նախագիծ ունեն Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ. «Դա ոչ ֆորմալ ձևով ուղարկել ենք խմբակցություններին ու ԱԺ նախագահին, բայց արդեն մի ամիս է՝ չենք ստացել արձագանք»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































