Վրաստանի Քութայիս քաղաքի դատարանը երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման 2011թ. մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության ցույցը ցրելու գործով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, քաղաքային դատարանի կայացրած վճռի համաձայն՝ Մարգվելաշվիլին 1.5 տարի չի կարող որևէ պաշտոն զբաղեցնել պետական կառույցներում:
Վրաստանի դատախազությունը վերոնշյալ գործով Մարգվելաշվիլիի դեմ մեղադրանք էր ներկայացրել 2013թ. մայիսին: Մարգվելաշվիլին 2011թ. զբաղեցրել է ՆԳ նախարարի պաշտոնը և մեղադրվել ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ:
Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին հայտարարել է, որ դատավճիռը կբողոքարկվի բոլոր գերագույն ատյաններում:








































