Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որը մերժվել է կառավարության և գլխադասային հանձնաժողովի կողմից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք. «Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց ընդհանուր մեր զինվորները առաջնագծում հազիվ են հերիքում: Էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղից արձագանքեց, որ Սասուն Միքայելյանը հազիվ թե տիրապետի գաղտնի տվյալներին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































