Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որը բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովի կողմից: Ինչպես հայտարարեց օրենքի հեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ այլևս զարմանալի չէ, որ մերժվում են ընդդիմության ներկայացրած նախագծերը՝ առանց լուրջ պատճառաբանության. «Զարմանալին այն է, որ ԱԺ-ն շարունակում է նախկին բարի ավանդույթները՝ հետ չմնալ կառավարությունից, առնվազն կատարել կառավարության պահանջը»:
Այնուհետև նա ներկայացրեց օրենքի նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում:






































