Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Գնացեք, Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում, մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ. Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փետրվարի 27-ին՝ Մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկի քննարկման ժամանակ հանդես եկավ ՀՀԿ իր գործընկերներին ուղղված առաջարկով:

«Աշխատեք ձեր տեսակետները մատուցեն այնպիսի մարդիկ, ովքեր վարկաբեկված չեն, դա վնասում է ձեզ, դա ձեզ՝ որպես տակտիկական միջոց, խորհուրդ, օգտագործեք այս խորհուրդը և կշահեք:

Փոքր դիտարկում պարոն Արզումանյանի ասածին, պարոն Արզումանյան, ձեր նշած երկու խմբակցությունները երկու տարի առաջ իշխանության մեջ էին, և եթե այսօր նրանք իշխանության մեջ չեն, ես դա համարում եմ լուրջ առաջընթաց, փոփոխություն, մարդիկ հետ են կանգնել ռեժիմի հետ համագործակցելուց, նաև ընդառաջ են եկել մեր համաձայնություններին: Դա շատ լուրջ քայլ է, կրկնում եմ՝ շնորհակալ ենք նրանց դրա համար, և ավելին ասեմ՝ գալու է ժամանակ, որ ՀՀԿ կուսակցությունը միանալու է մեր համաձայնություններին՝ ելնելով իրավիճակից, կոնյուկտուրայից, բացահայտումներից, կտեսնեք, որ դա լինելու է այդպես, վերջին հաշվով՝ եթե մենք էսօր 46 ստորագրություն հավաքել ենք, և բացականեր էլ լիքը ունենք, ապա 46-ից 66 դարձնելը շատ կարճ է տևելու, կտեսնեք»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենևին չարությամբ չեն վերաբերվելու այն մարդկանց, ովքեր դուրս կգան այս իշխանություններին պաշտպանելուց:

Մանուկյանի խոսքով՝ օրինակներն ակնհայտ են, պատմությունը միշտ դինամիկ է, քաղաքական ուժերը միշտ այդպիսի ճկունություն ունենում են, ուստի ինքն ամենևին չի բացառում դա:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հազարավոր ՀՀԿ անդամներ իրենց կուսակցական տոմսերն իրեն են հանձնել, Մանուկյանը դա գնահատում է դրական և առաջարկում է ամենևին չարությամբ չլցվել էդ մարդկանց նկատմամբ: «Իհարկե, քաղաքական փոփոխության դեպքում է, որ կբացահայտվի էս հանցագործությունը, իհարկե, մենք չգիտե՞նք, որ քաղաքական փոփոխության դեպքում է, որ կարող ենք արդարադատություևն ակնկալել, մի քիչ դժվար է էսօր ակնկալել, մենք քայլ – քայլ, կաթիլ-կաթիլ ուզում ենք ձեր իշխանությունը թուլացնել, բնականաբար, մարդասպանները, պատվիրատուները կպատժվեն այն ժամանակ, երբ կլինի իշխանական փոփոխություն, ուզում եմ անդրադառնալ Լևոն Մարտիրոսյանի դիտարկմանը՝ ինչու՞ հանձնաժողով:

Գիտեք՝ հանձնաժողով մենք ուզու՞մ ենք ստեղծել, ամենևին, սա ձեր գործն է, գնացեք արեք, Նաիրիտի հետ կապված, կենսաթոշակայինի, Որոտանի, գազի հետ կապված, ինչու՞ ենք մենք ստիպված գալիս, հանձնաժողով ստեղծում, ձեր ասած էլ՝ պոպուլիզմով զբաղվում, է, դուք արեք, մեզ անելիք չմնա: Եթե մենք պատռվում ենք այստեղ, ասում, որ Նաիրիտը չի կարելի գնահատել այդքան, չի կարելի այդքան այլանդակություններ, հանցագործություններ անել, ասում ենք, ապացուցում ենք՝ էս մարդը հանցագործ է, պատժեք, չեք պատժում, ի՞նչ անենք, գնացեք»,- ասաց Մանուկյանը՝ հետաքրքրվելով՝ ինչն է այսօր խանգարում ՀՀԿ-ին՝ քաղխորհուրդ անել, գնալ, դատախազին կանչել և բոլոր մասնագետներին, ասել՝ գնում ենք համարձակ քայլի, մարտի մեկի հանցագործությունների համար պատժել:

ՀԱԿ պատգամավորը նշեց՝ այդ ժամանակ իրենք ոչ ասելիք կունենան, ոչ էլ կգանք այստեղ, հանձնաժողով կպահանջեն: Մանուկյանը նշեց՝ հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է, անզորությունից, հարցերի հետագա ապագան չտեսնելուց է: «Գնացեք, լուծեք, հոկտեմբերի 27 եք ասում, գնացեք, բացեք, ո՞վ ա խանգարում, գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում, մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ, գնացեք, արեք, ի՞նչն ա խանգարում, ինչո՞ւ չեք անում, էստեղ հստակ ասվեց, չէ՞, չորս հանցագործությունների մասին Ջհանգիրյանը գոնե ասեց, չէ՞, դե գնացեք, բացահայտեք, և ծնողները կգան ձեր կողքը կկանգնեն և շնորհակալություն կհայտնեն, հասարակությունը կասի՝ արդարադատ իշխանություն ունենք, գիտեք մենք ուզում ենք, հա՞, գանք, էսպես լարվենք, ձեզ մեղադրենք, դուք պաշտպանվեք: Չենք ուզում, գնացեք, արեք, այ որ չեք անում, էդ ժամանակ մեր լեզուն երկարում է»,- ասաց նա՝ հավելելով, որ հանցագործության բացահայտումը հանցագործին պատժելու ֆունկցիա չունի, այն ավելի շատ մնացածներին դաս տալու խնդիր է, իրավական պաշտպանվածության ֆոն ստեղծելու խնդիր, եթե պատժում ես մեկին, միլիարդավորին ասում ես՝ այս հանցագործության համար պետք է պատժվես: Մանուկյանի խոսքով՝ պատժելու դեպքում հասարակության մեջ ստեղծվում է մթնոլորտ, որից ժողովուրդը չի փախչում, չի արտագաղթում, իսկ մարդիկ ոչ թե գնում են սոցիալական պատճառով, այլ իրավական անպաշտպանվածության:

«Մենք ձեզ դիմում ենք՝ ասում ենք՝ դուք ստեղծեք, մենք էլ ենք միանում հանցագործությունները բացահայտելու խնդրում, դուք հայտնվում եք շատ բարդ, շատ ծանր վիճակում, գաք՝ պրոբլեմ եք ունենալու Գալուստ Սահակյանի հետ, չգաք՝ պրոբլեմ եք ունենալու արդարության և խղճի հետ: Երբ դուք դեմ եք քվեարկում, մի հատ հարցրեք՝ էդ դեմ քվեարկելով ճի՞շտ եք անում, չէ՞ որ ընդամենն ասում ենք՝ եկեք բացահայտենք հանցագործությունները, բոլորդ ասում եք՝ այո, պետք է բացահայտել, պետք է պատժել, բայց կներեք, էսպես ձախ ձեռքով աջ ականջը բռնելով չի լինի, հլը մի հատ գնացեք ձեր մեջ, ասեք՝ ձեր թիմային դիրքորոշումը ճի՞շտ է, երբ թիմը անհատին ոչնչացնում է: Ես ձեզ դիմում եմ հետևյալ առաջարկով՝ Ձեր երեխեքի և պատմության համար, եթե անգամ կողմ չեք կարողանալու քվեարկել ձեր թիմին չդավաճանելու համար, մի քվեարկեք ընդհանրապես կամ ձեռնպահ գոնե, սա՝ հետոյի համար»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կատակի տալով՝ նշեց. «Պարոն Մանուկյան, մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և նման ցանկություն չունենք, և ձեր ցանկությամբ չենք կարող այդպիսի դատ անել երկրի առաջին նախագահին, և ընդհանրապես՝ ՀՀԿ ֆրակցիան երբեք իրեն դատախազի ֆունկցիաներ չի վերապահում: Է, դուք բոլորին ուզում եք դատեք, դա դատախազներին, դատավորներին թողեք»:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում