Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Էդուար Ֆիլիպը ժամանել են Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ երկուշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է 18:50-ին: Հրդեհի հետևանքով զանգակատան վերին հատվածը և ժամացույցը փլուզվել են: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը դեպքի վայրից, տաճարի շուրջ անվտանգության գոտի է ստեղծվել, հերթապահում են փրկարարական ծառայությունները: Մի քանի հարյուր հրշեջներ պայքարում են կրակի դեմ: