Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Սաուդյան Արաբիայի Դիվանագիտական ակադեմիայի ղեկավար Աբդուլքերիմ ալ Դահաելին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ Մամեդյարովը բարձր է գնահատել երկկողմանի հարաբերությունները՝ ընդգծելով կրթական ոլորտում կապերի զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նաև արհեստավարժ դիվանագետներ պատրաստելու նախապատրաստությունը։
Քննարկվել են նաև մերձավորարևելյան վերջին զարգացումները և երկու երկրների շահերին առնչվող խնդիրներ։











































