Thursday, 18 06 2026
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

«Մնում ա՝ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի՝ գա ու պահանջի իրողություն. Ալիկ Արզումանյան

Ազգային ժողովում փետրվարի 27-ի նիստում թեժ քննարկումներ են, օրակարգում մարտի մեկի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցն է: ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը ելույթի ժամանակ նշեց, որ քանի դեռ խորհրդարանում հանրապետականն է մեծամասնությունը, բացառված է, որ Մարտի մեկի որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը կամ տա որևէ անաչառ գնահատական: «Քանի դեռ դուք կաք, դուք չեք թույլ տալու, որ բացահայտվի ձեր օրոք տեղի ունեցած սպանդը, սա քաղաքական այբուբեն է, մեղադրանք չէ: Այն ժամանակ կար երկու կողմ՝ մի կողմից ողջ համակարգն էր՝ կազմված նախագահից, վարչապետից, քննչական ծառությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից, իսկ մյուս կողմից մարդիկ էին, որոնց բանտ էին նետել»,- ասաց նա: Արզումանյանը նշեց, որ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին տրվում են տարատեսակ հարցեր, մինչդեռ պետք էր հարցեր տալ Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին:

«Սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու համար, էլ չեմ ասում՝ կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ այ, պարոն նախագահ, էտ ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք… Էդ հարցերը չեք տվել հիմա… 27-ի գործով կասկածյալը (Հայկ Բաբուխանյան- ՀԹ) հարցնում ա, թե ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք, դե ստեղծի, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող ա բացահայտվի»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տեղից արձագանքեց Արզումանյանի հայտարարությանը, սակայն նրա խոսքն ընդհատվեց Արզումանյանի արձագանքով. «Արա՛, ես նստելուց չեմ վախում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա» : Արզումանյանն ընդգծեց, որ ներկա խորհրդարանում, բացի ժառանգություն ու ՀԱԿ խմբակություններից, բոլորը մարտիմեկյան դեպքերի կոծկման մասնակից են: Պատգամավորի այս հայտարարությունը դուր չեկավ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ով տեղից հայտարարեց, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել:

«Ես նորից եմ ասում՝ ես խնդիր չունեմ, ուրեմն ձեզ նորից եմ ասում՝ չընդհատեք ինձ: Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բանակցել եմ քրդերի հետ, թուրքերի հետ, ինձ մի ընդհատեք ինձ: Ես երկիր եմ ներկայացրել, պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր խոսքի համար, բան կունենաք ասելու՝ կասեք»,- ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ տարօրինակ է այս իրավիճակը, սա ավելի կարծեք գոլորշի բաց թողնելու տարբերակ է:

Պատգամավորը նշեց՝ եթե ինչ-որ բանով մարտի մեկի նախօրեին ուզում էին նպաստել այդ մարդկանց, թող որոշում կայացնեին, մեծ գումար հատկացնեին մարտի մեկի զոհերի ընտանիքներին, այն երեխաներին, որ որբ են մնացել, թոշակ հատկացնեին: Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ Մարտի մեկի ողջ իրողությունը, բոլոր հանգամանքերը կբացահայտվեն միայն իշխանությունից ՀՀԿ-ի հեռանալուց հետո:

«Երբ ուզում ա՝ դա լինի, քավ լիցի, կկարողանաք պահեք, ձեր շնորհքն ա, չեք պահի՝ կգնաք բանտ, բայց հարցը դա չի, հարցը այն է, որ սա անիմաստ քննարկում է, և ես իրոք չեմ հասկանում մոտիվացիան: նույն երկու տարբեր ներկայացուցիչ, որոնք Ստրասբուրգում կռվում էին՝ մեկն ասում էր քաղբանտարկյալ կա, մեկը՝ չէ, էսօր որոշել են միասին ինչ-որ բան անել: Վաղը մնում ա մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի՝ գա ու պահանջի իրողություն: Ես զարմանում եմ՝ ցինիկությունը, բանը, ամեն ինչ իր սահմանն ունի, շատ բան կարող եմ ասել, բայց բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել մարտի մեկին, բաց արեք հանձնաժողովի փաստաթղթերը, դատարանի սղագրությունները կարդացեք, հիմա եկել եք, դուք ստեղ չորս անգամ օրենք եք փոխել, որ կարանաք դատեք մեզ, մոռացե՞լ եք, հո լուսնից չե՞նք իջել, ամեն ինչը բոլորն էլ գիտեն, Ուկրաինան կարող է մեծ երկիր է, բայց սա շատ փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, ազգականներով էլ գիտեն և այլն»,- ասաց նա՝ նկատելով, որ իշխանության ենթագիտակցության մեջ է դա, կոմպլեքսավորված են իրենք:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ուկրաինայի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկին եղած բուռն արձագանքին, Արզումանյանը նկատեց՝ մարդը առաջարկ է անում Ուկրաինայում զոհվածների հիշատակը հարգել՝ «առանց գունավորելու, առանց բանի» ու իրենք միանգամից, թե՝ բա Բերկուտը մարդ էր, բա Բերկուտը:

«Որովհետև դա նրանից է, որ դուք՝ մեծամասնությունդ, ցավոք սրտի, նույնիսկ Մարգարիտի նման մեր ընկերուհին էլ, որ բացարձակ կապ չունի, ենթագիտակցաբար իրանց Բերկուտ են պատկերացում, որովհետև մեծամասնությունը բերկուտ է: Օրինակ բերեմ, հա, Հրանտ Դինքի ծննդյան կամ մահվան տարեդարձին մի քանի տասնյակ հազար թուրք դուրս է գալիս փողոցներ՝ ես հայ եմ, ես Հ. Դինք եմ պաստառով, իսկ ՌԴ-ում, որի հեռուստատեսության ազդեցության ներքո ենք էս բաները անում, մարդիկ կանգնում, ասում են՝ ես Բերկուտ եմ, հանցագործ եմ, մարդասպան եմ, մարդկանց կրակի տված, 40 հոգու վառած դեգեներատ եմ, մենք էդ ուղղությունն ենք ուզո՞ւմ: Մոռացեք էս ամենը, մի հատ օրենք մտածեք զոհվածներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, էդ մարդիկ թող չգնան խոպանները, մի քիչ ընտանեկան հանդարտություն: Արդարությունը հաղթելու է, եթե ոչ այս, ապա մյուս ընտրական ցիկլում, հո հավերժ չե՞ք»,- ասաց նա:

Պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց. «Դուք խոսում եք, ուզում եք՝ պատգամավորները չարձագանքեն, բոլորին քննադատում եք, բոլորին ներ եք քաշում»:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում