ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բյուջեի միջոցների կրճատումը կարող է նվազեցնել Վաշինգտոնի ազդեցությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հաղորդում է Interfax-ը:
«Նայե՛ք մեր բյուջեին: Այս ամենը փոքրացնում է մեր հնարավորությունները»,- հայտարարել է Քերին:
Նա նաև քննադել է ԱՄՆ «նոր իզոլյացիոնիզմը»: Որպես այս երևույթի օրինակ պետքարտուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ցանկանում միահամուռ աջակցել նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիա ռազմական միջամտություն ցուցաբերելու առաջարկին:
«Մենք սկսել ենք մեզ այնպես պահել, կարծես աղքատ երկիր ենք»,- հավելել է Քերին:









































