Համաձայն KS Mobile ընկերության աջակցությամբ անցկացված վերջին հետազոտության՝ ԱՄՆ-ում կանանց մեծ մասը նախընտրում են Apple ընկերության սարքերը, մինչդեռ տղամարդիկ նախապատվությունը տալիս են հարավկորեական Samsung ընկերության սարքերին:
CNet պորտալը գրում է, որ վերլուծաբանները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե արդյոք սեռը ազդո՞ւմ է բջջային սարքի ընտրության հարցում, և որքանո՞վ է էական գենդերային գործոնն այդ հարցում:
Հարցումն անցկացվել է փետրվարի 6-10-ը, մասնակցել է 1000 մարդ:
Ինչպես պարզվել է՝ ամերիկացի կանանց մոտ կեսը (45%) բջջային սարքերի գնման ժամանակ իրենց ընտրության ժամանակ կանգ են առնում Apple-ի արտադրանքների վրա: Կալիֆոռնիական հսկան հաղթել է ԱՄՆ յուրաքանչյուր նահանգում, որտեղ անցկացվել է հետազոտությունը: Բացառություն են կազմում միայն 40-49 տարեկան ամերիկուհիները, որոնց 36 տոկոսը ընտրում է Samsung:
Տղամարդկանց 33 տոկոսը նախապատվությունը տալիս է հարավկորեական ընկերությանը:
Ընդհանուր առմամբ 39 տոկոս արդյունքով Apple-ը ճանաչվել է ԱՄՆ-ում ամենասիրելի ապրանքանիշ: Samsung-ը զիջում է 10 տոկոսով: Ոմանք նախապատվությունը տալիս են Nokia-ի, BlackBerry-ի և Microsoft-ի սարքերին՝ 3%, 2% և 1% համապատասխանաբար:










































